Top.Mail.Ru
12 ապրիլի 2024թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐՆԸՆԿԱԼՎԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ

2024 թվականի ապրիլի 11-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխի գլխավորած պատվիրակությանը։ 

Ողջունելով հյուրերին, Սահմանադրական դատարանի նախագահն ընդգծել է ՀՀ Բարձր դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև առկա սերտ  և արդյունավետ համագործակցությունը՝ վկայակոչելով համատեղ իրականացված մեծածավալ ծրագրերը։ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026 թթ. Գործողությունների ծրագրի շրջանակում Սահմանադրական արդարադատության ոլորտում նախանշված նոր ծրագրերը, որոնք համահունչ են Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ  բարեփոխումների օրակարգին։  

Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ  արդարադատության ոլորտում իրականացվող ծրագրերի շրջանակներում Սահմանադրական դատարանը մշտապես հանդիսանում է Եվրոպայի խորհրդի վստահելի գործընկեր։ Կլաուս Նոյկիրխն առաջարկել է ի թիվս Հայաստան-ԵԽ 2023-2026 թթ․ Գործողությունների ծրագրով արդարադատության ոլորտին ուղղված միջոցառումների շրջանակում իրականացվելիք համատեղ աշխատանքների, 2024 թվականի հուլիս ամսին, Երևանում, Ժողովրդավարություն` իրավունքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի հանձնաժողով) հետ համատեղ կազմակերպել նաև միջազգային գիտաժողով։ 

Սահմանադրական դատարանի նախագահը նշել է, որ Բարձր դատարանը ողջունում է Երևանում միջազգային գիտաժողովի կազմակերպման առաջարկը և իր կողմից կներդնի բոլոր ջանքերը՝ այն հավուր  պատշաճի կյանքի կոչելու համար։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ համագործակցությանը, Սահմանադրական արդարադատության արդյունավետության բարձրացմանը, Սահմանադրական դատարանի գործունեության հրապարակայնության խթանմանը վերաբերող մի շարք հարցերի։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ծրագրերի իրականացման ճանապարհային քարտեզը մշակել աշխատանքային հանդիպումների ընթացքում՝ ձևավորվելիք աշխատանքային խմբերի ձևաչափով։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 մայիսի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 ապրիլի 2025թ.

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

23 ապրիլի 2025թ.

ՍԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

11 մարտի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 փետրվարի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ