ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ս.թ. օգոստոսի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը մասնակցեց Սահմանադրական վերահսկողության մարմինների եվրասիական ընկերակցության գործադիր մարմնի հեռավար լիագումար նիստին: Տեսահանդիպմանը մասնակցեցին Ընկերակցության բոլոր 9 անդամ պետությունների սահմանադրական վերահսկողություն իրականացնող մարմինների պատասխանատու ներկայացուցիչները:
Իր խոսքում ողջունելով Ընկերակցությունում Ղազախստանի Հանրապետության սահմանադրական խորհրդի նախագահությունը՝ Աշոտ Խաչատրյանը ընդգծեց, որ ՀՀ Սահմանադրական դատարանը պատրաստակամ է շարունակաբար ընդլայնել իր ներգրավվածությունը կազմակերպության ընթացիկ աշխատանքներում, ինչպես նաև կարևորեց Ընկերակցության դերակատարումը տարածաշրջանային գործընկերության ամրապնդման գործում:
Տեսաժողովի ընթացքում մասնակիցները հանգամանորեն մտքեր փոխանակեցին Ընկերակցության ընթացիկ ծրագրերի և երկարաժամկետ նպատակների իրականացման շուրջ: Ընկերակցության քարտուղարության առաջարկությամբ որոշում կայացվեց ձևավորել միասնական աշխատանքային խումբ, որը մոտակա ամիսների ընթացքում մշակելու է Ընկերակցության կանոնադրության նախագիծը և ներկայացնելու է այն հաջորդ լիագումար նիստի մասնակիցների հաստատմանը: Կողմերը նաև անդրադարձան Սահմանադրական արդարադատության համաշխարհային խորհրդաժողովի 5-րդ կոնգրեսի վերաբերյալ ծավալված վերջին զարգացումներին:
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: