Top.Mail.Ru
1 օգոստոսի 2024թ.

ՍԴ ԴԱՏԱՎՈՐ Ե. ԽՈՒՆԴԿԱՐՅԱՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՄԵԿՆԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ

2024թ. հունիսի 25-ից 29-ը Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանն աշխատանքային այցով մեկնել է  Սանկտ Պետերբուրգ։ Այցն իրականացվել է Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի հրավերով։

Երվանդ Խունդկարյանը Սանկտ Պետերբուրգում մասնակցել է «Իրավունքների պաշտպանություն և սահմանադրական վերահսկողություն» միջազգային համաժողովին։ 24 երկների բարձր դատարանների և միջազգային մասնագիտական  կազմակերպությունների մասնակցությամբ տեղի ունեցած համաժողովում ընդգրկվել է երկու նիստ՝  «Սահմանադրական իրավունքների և ազատությունների ապահովման նպատակով սահմանադրական վերահսկողության հարուցումը/նախաձեռնումը» և «Իրավունքների և ազատությունների պաշտպանությունը՝ որպես սահմանադրական վերահսկողության արդյունք» խորագրերով։  

Այցի շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը մասնակցել է Սահմանադրական վերահսկման մարմինների Եվրասիական ասոցիացիայի աշխատանքին, որի ընթացքում ի թիվս այլ հարցերի քննարկվել են  սահմանադրական բողոքի ընդունելիության չափանիշներին, ԶԼՄ-ների հետ համագործակցությանը վերաբերող հարցեր։

Սանկտ Պետերբուրգի XII միջազգային իրավական համաժողովի (ՍՊՄԻՀ) շրջանակներում ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը մասնակցել է նաև «Արհեստական բանականության իրավունք և մարտահրավերներ» թեմայով սեմինարին։ ՍՊՄԻՀ-2024-ի աշխատանքային ծրագիրը կազմվել է ինը թեմատիկ բլոկից, որոնք ձևավորվել են 700 բանախոսների մասնակցությամբ ավելի քան 120 պանելային նիստերից։ 

 «Իրավունքը՝ գլոբալ հավասարակշռության հիմք» կարգախոսով համաժողովը մեկտեղել է իրավաբանական, դատական, քաղաքական շրջանակների, միջազգային մասնագիտական կազմակերպությունների, կրթական, ակադեմիական  հաստատությունների և ԶԼՄ-ների ավելի քան 5000 ներկայացուցիչների՝ շուրջ 80 երկրներից։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 օգոստոսի 2026թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(123) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ