ՍԴ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԸ ՉԵՆ ՍՏԱՑԵԼ ՊԱՐԳԵՎԱՎՃԱՐՆԵՐ ՍԵՊՏԵՄԲԵՐ ԵՎ ՀՈԿՏԵՄԲԵՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ
2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների համար Սահմանադրական դատարանի դատավորները չեն ստացել որևէ պարգևավճար։ Հոկտեմբեր ամսվա համար պարգևատրումներ չեն ստացել նաև ՍԴ աշխատակիցները։
Այս քայլը պայմանավորված է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին «ՀՀ-ում Ռազմական դրություն հայտարարելու մասին» որոշման կապակցությամբ՝ ՍԴ-ում իրականացվող ֆինանսական օպտիմալացման աշխատանքներով:
Միևնույն ժամանակ, 2020 թվականի հոկտեմբեր ամսին ՍԴ նախագահ Արման Դիլանյանի կարգադրությամբ Դատարանի 84 աշխատակիցներ բյուջեով նախատեսված պարգևատրման ֆոնդի հաշվին, սեպտեմբեր ամսվա ընթացքում կատարված աշխատանքների համար պարգևատրվել են աշխատավարձի 30%-ի չափով (կարգադրությունը չի վերաբերվում ՍԴ դատավորներին)։
Բացի այդ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսների ընթացքում ՍԴ աշխատակազմի երկու ստորաբաժանումների ղեկավարներ (յուրաքանչյուրը մեկ անգամ) ստացել են պարգևատրում՝ մեկ ամսվա աշխատավարձի դրույքաչափով։
Այս համատեքստում ՍԴ նախագահ Արման Դիլանյանը «Հայկական ժամանակ» օրաթերթին տրված՝ իր հարցազրույցում նշել է, որ հաշվի առնելով երկրում ստեղծված իրավիճակը՝ Սահմանադրական դատարանը որպես պետական մարմին փորձում է հնարավորինս բալանսավորել իր ծախսերը և խնայված միջոցները վերադարձնել Պետական բյուջե։
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: