Top.Mail.Ru
4 նոյեմբերի 2020թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԸ ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ Է ՀՂԵԼ ՖՐԱՆՍԻԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ

2020 թվականի նոյեմբերի 2-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը ցավակցական ուղերձ է հղել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի նախագահ Լորան Ֆաբիուսին Փարիզ, Լիոն և Նիս քաղաքներում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների կապակցությամբ։
Արման Դիլանյանը զորակցություն և համերաշխություն է հայտնել Ֆրանսիայի եղբայրական ժողովրդին և անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և բոլոր մտերիմներին։
«Այսօրինակ ահաբեկչական գործողությունները լրջագույն մարտահրավեր են հանդիսանում Եվրոպայում իրավունքի գերակայությանը և քաղաքացիների հիմնարար ազատությունների անխափան պաշտպանությանը», - մասնավորապես նշել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։