ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԽ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՏՆՕՐԵՆԻՆ
2025 թվականի նոյեմբերի 12-ին ՍԴ նախագահ Արման Դիլանյանն ընդունել է ԵԽ քարտուղարության մարդու իրավունքների տնօրեն Քլեր Օվեյին:
Ողջունելով հյուրին՝ Արման Դիլանյանը բարձր է գնահատել Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների միջև ձևավորված արդյունավետ համագործակցությունը սահմանադրական արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում։ Տիկին Քլեր Օվեյը շնորհակալություն է հայտնել ՍԴ նախագահին՝ նշելով, որ Բարձր դատարանը շարունակում է լինել Եվրոպայի խորհրդի վստահելի գործընկերը։
Կողմերը քննարկել են ՍԴ-ԵԽ համագործակցության արդյունավետությունը, անդրադարձել համատեղ իրականացված մի շարք ծրագրերի, ինչպես նաև տարբեր ուղղություններով միջազգային փորձի ուսումնասիրման և կիրառման հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատանքներ իրականացնել տարբեր երկրների Բարձր դատարանների հետ հարաբերություններ հաստատելու և զարգացնելու ուղղությամբ:
Հանդիպմանը մասնակցել են ԵԽ մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Արդարադատության բարեփոխումների հարցերով խորհրդական, ԵՄ/ԵԱՏՀ նորվեգական դրամաշնորհների համակարգող Լիլիթ Դանեղյան-Բոսլերը, ԵԽ երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի ղեկավար Եվգենիա Իվանովան։
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: