Top.Mail.Ru
4 հունիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ

2026 թվականի հունիսի 4-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) և գործընկեր հաստատությունների ներկայացուցիչներից կազմված պատվիրակությանը՝ բելգիացի պատգամավոր, նախկին նախարար և պետքարտուղար Ֆիլիպ Կուրարի գլխավորությամբ։

Պատվիրակության կազմում էին Սենեգալի Սահմանադրական խորհրդի փոխնախագահ Ամինատա Լի Նդիայը, Նյու Բրանսուիկի կառավարության և Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչ Բենուա Բուրքը, Մոլդովայի Տեսալսողական խորհրդի փոխնախագահ Անետա Գոնտան, ընտրական հարցերով փորձագետ Էյրինի Մարիա Գունարին (Հունաստան), առաքելության զեկուցող Շառլոտ-Ֆարա Սուիբը (Ֆրանսիա), Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության ներկայացուցչության գլխավոր վերլուծաբան Դավիդ Բոնգարը, ՖՄԿ քաղաքական հարցերի տնօրինության ծրագրի պատասխանատու Էժենի Ֆուրնեն:

Ողջունելով հյուրերին՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ձևավորված գործընկերային համագործակցությունը և ընդգծել միջազգային փորձի փոխանակման նշանակությունը սահմանադրական արդարադատության և ժողովրդավարական կառավարման զարգացման համատեքստում։

Հյուրերի խնդրանքով ՍԴ նախագահ Արման Դիլանյանը և ՍԴ փոխնախագահ Էդգար Շաթիրյանը ներկայացրել են Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական վերահսկողության իրականացման առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի լիազորությունները, ինչպես նաև վերջին տարիներին դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների նշանակությունը սահմանադրականության ապահովման և հիմնարար իրավունքների պաշտպանության գործում։

Պատվիրակության անդամները հետաքրքրվել են Սահմանադրական դատարանի գործունեության կազմակերպման առանձնահատկություններով, սահմանադրական գանգատի ինստիտուտի կիրառման փորձով, ինչպես նաև ընտրական և տեղեկատվական գործընթացների իրավական կարգավորման հարցերով։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդման և պետական ինստիտուտների կայուն գործունեության ապահովման հարցերին։

Կողմերը մտքեր են փոխանակել ժամանակակից ժողովրդավարությունների առջև ծառացած մարտահրավերների, սահմանադրական դատարանների դերի և անկախ դատական իշխանության կարևորության վերաբերյալ։

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 հունիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

19 հունիսի 2026թ.

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ