Top.Mail.Ru
17 նոյեմբերի 2022թ.

ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱՅԻ ԴԵՍՊԱՆ ԱՆՆ ԼՈՒՅՈՅԻՆ

2022 թվականի նոյեմբերի 16-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին:

Արման Դիլանյանը գոհունակությամբ նշել է, որ ներկայումս հայ-ֆրանսիական հարաբերությունները և դատաիրավական համագործակցությունը դինամիկ զարգանում են, և Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը հետաքրքրված է էլ ավելի խորացնելու Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի հետ համագործակցությունը, ինչը լավագույնս բնութագրում է հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ հարաբերությունների տրամաբանությանը:

Սահմանադրական դատարանի նախագահն առանձնահատուկ կարևորել է Ֆրանսիայի Հանրապետության դերակատարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում և անհապաղ արձագանքն Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ս.թ. սեպտեմբերի 13-14-ը սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի հարցում՝ շեշտելով Ֆրանսիայի կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:
Շնորհակալություն հայտնելով Սահմանադրական դատարանի նախագահին բարձր գնահատականի ու ցուցաբերած ջերմ ընդունելության համար՝ Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն նշել է, որ Ֆրանսիան մեծ կարևորություն է տալիս բարեկամ Հայաստանի հետ համագործակցությանը և պատրաստակամ է շարունակել այն սերտացնելու ջանքերը նաև դատաիրավական ոլորտում: Այս առումով դեսպան Լույոն ողջունել է Սահմանադրական դատարանի հանձնառությունը՝ զարգացնելու կապերը Ֆրանսիայի Հանրապետության սահմանադրական խորհրդի և Ֆրանկոֆոն սահմանադրական դատարանների ընկերակցության հետ: 

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական երկկողմ իրավական հարաբերությունների օրակարգը և իրավունքի գերակայության ոլորտում համագործության հեռանկարները: Հյուրերի խնդրանքով Արման Դիլանյանը ներկայացրել է նաև Սահմանադրական դատարանում մեկնարկած ինստիտուցիոնալ բարեփոխումների ընթացքը: Դեսպան Լույոն հայտնել է ֆրանսիական կողմի լիարժեք աջակցությունը Բարձր դատարանի նախաձեռնած բարեփոխումներին և հաստատել է ֆրանսիական կողմի հանձնառությունը՝ աջակցելու դրանց անխափան ընթացքին:  
 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 մայիսի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 ապրիլի 2025թ.

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

23 ապրիլի 2025թ.

ՍԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

11 մարտի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 փետրվարի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ