ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԻ ՇԱՐՔ ԲՈՒՀԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ
2020 թվականի փետրվարի 26-ին Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը հանդիպում է ունեցել մի շարք բուհերի իրավաբանական ֆակուլտետների ներկայացուցիչների հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2020 թվականի փետրվարի 6-ին Սահմանադրական դատարանի կողմից հայտարարված ուսանողական գիտական աշխատանքների մրցույթի կազմակերպմանը վերաբերող հարցեր։ Ալվինա Գյուլումյանը ներկայացրել է մրցույթի հիմնական նպատակը՝ նշելով, որ այն լավ առիթ է իրավագիտություն սովորող և ուսումնասիրող ուսանողների, մագիստրանտների և ասպիրանտների մոտ մեծացնելու հետաքրքրությունը սահմանադրական իրավունքին, սահմանադրական արդարադատությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերող խնդիրներին։ Նա նաև նշել է, որ մրցույթի արդյունքները կամփոփվեն, և հաղթողների պարգևատրումը կկազմակերպվի 2020 թվականի հուլիսի 5-ին՝ Սահմանադրության ընդունման հոբելյանական 25-րդ տարեդարձի օրը։ Հանդիպման մասնակիցների առաջարկությունների հիման վրա կատարվել են որոշակի ճշգրտումներ մրցույթի կազմակերպման հարցում։
Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը և հանդիպմանը մասնակցող Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը պատասխանել են նաև քննարկման մասնակիցներին հուզող հարցերին։ Առանձին անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրական դատարանի և տարբեր համալսարանների միջև հնարավոր համագործակցության հարցերին, որոնց կապակցությամբ Ալվինա Գյուլումյանը հայտնել է ՍԴ պատրաստակամությունը բուհերին՝ իրենց առաքելության գործում հնարավոր աջակցություն ցուցաբերելու հարցում։
19 դեկտեմբերի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 3(120) 2025 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
5 դեկտեմբերի 2025թ.
ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: