ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
2019 հունիսի 5-ին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերին` Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին արդյունավետ համագործակցության համար և հետագա հաջողություններ մաղթել վերջինիս:
Դեսպանն իր հերթին գոհունակություն է հայտնել Սահմանադրական դատարանին և անձամբ՝ Հրայր Թովմասյանին վերջին շրջանում ակտիվ և արդյունավետ համագործակցության համար, որի արդյունքում հնարավոր եղավ բարձր մակարդակով կազմակերպել Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դաշնային սահմանադրական դատարանի նախագահի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան և դրա շրջանակներում՝ արգասաբեր և բովանդակալից հանդիպումներ:
Հրայր Թովմասյանը բարձր է գնահատել GIZ-ի իրավական ծրագրի հետ Սահմանադրական դատարանի արդյունավետ համագործակցությունը, որի շնորհիվ հնարավոր է դարձել սահմանադրական իրավունքի ոլորտում գերմանացի գործընկերների հետ իրականացնել փորձի փոխանակման բազմաթիվ ծրագրեր:
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի Հանրապետությունում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին ու խնդիրներին՝ կարևորելով այդ բարեփոխումների իրականացումը ՀՀ Սահմանադրությանը և Հայաստանի միջազգային պարտավորություններին համահունչ:
Հանդիպման ավարտին Հրայր Թովմասյանը նշել է, որ Մաթիաս Քիսլերին Հայաստանում հիշելու են իբրև բանիմաց և հաջողված դիվանագետի, որի առաքելությունը արձանագրել է նոր հաջողություններ Հայաստանի և Գերմանիայի միջև տարբեր ոլորտներում կապերի ամրապնդման և զարգացման համար: Դեսպանն իր հերթին նշել է, որ Հայաստանից հեռանում է միայն դրական տպավորություններով:
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: