«ԽՈՐՀՐԴԱՏՎԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻՆ» ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ԾՐԱԳՐԻ ԱՄՓՈՓԻՉ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
2022 թվականի հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի և Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանության կողմից համատեղ կազմակերպվող միջոցառում, որի շրջանակներում ներկայացվել է «Խորհրդատվական աջակցություն Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին» կարճաժամկետ ծրագրի շրջանակներում իրականացված ուսումնասիրությունների վերջնարդյունքները: Այս ծրագրի ընդհանուր նպատակն է աջակցել Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանին իր երկարաժամկետ ռազմավարության ու բարեփոխումների օրակարգը մշակելիս ու հետագայում դրանք գործարկելիս, ինչը թույլ կտա հաղթահարել առկա մարտահրավերները և ինստիտուցիոնալ կարողությունների ընդլայնման միջոցով ավելի արդյունավետ իրականացնել Բարձր դատարանի սահմանադրական առաքելությունը։ Ծրագիրն իրականացվել է Նիդերլանդների Թագավորության Միջազգային իրավական համագործակցության կենտրոնի (CILC) և «Իրավունքի Եվրոպա» ՀԿ-ի մասնակցությամբ:
Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանությանը՝ հանձին արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսի՝ ծրագրի իրականացմանն ուղղված աջակցության համար: Արման Դիլանյանը վերահաստատել է Բարձր դատարանի հանձնառությունը՝ շարունակելու ինստիտուցիոնալ խորքային բարեփոխումների իրականացումը՝ առանձնահատուկ կարևորելով այս գործընթացում միջազգային գործընկերների հետ համագործակցությունը և նրանց գործուն ներգրավվումը:
Միջոցառմանը ներկա են եղել Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցչությունների ղեկավարներ և այլ բարձրաստիճան հյուրեր:
3 ապրիլի 2025թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: