ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՇՏԵՄԱՐԱՆԸ
Սահմանադրական դատարանի կազմավորման 27-րդ տարեդարձին ընդառաջ հրատարակվել է ՍԴ նախագահի խորհրդական Ալինա Փխրիկյանի, ՍԴ նախագահի օգնական Արտակ Ղազարյանի և ՍԴ փորձագիտական-վերլուծական բաժնի վարիչ Աիդա Թադևոսյանի համահեղինակությամբ կազմված ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների շտեմարանը։
Շտեմարանի կազմման ընթացքում ուսումնասիրվել է Սահմանադրական դատարանի ավելի քան 3000 տարբեր տեսակի որոշում, այդ թվում նաև` դատական կազմերի և աշխատակարգային որոշումները, առանձնացվել դրանցում արտահայտված առանցքային կարևորություն ունեցող իրավական դիրքորոշումները։
Շտեմարանի 1-ին բաժնում առաջին անգամ համակարգված ձևով ներկայացվում են Դատարանի կողմից տարիների ընթացքում ձևավորած այն իրավական դիրքորոշումները, որոնք առնչվում են սահմանադրական վերահսկողության տարբեր ձևերով առանձին իրավասու սուբյեկտների կողմից ՍԴ ներկայացվող դիմումներին առաջարկվող պահանջներին, որոնց հետևելով հնարավոր կլինի կազմել Սահմանադրական դատարանի համար ընդունելի, այն է` ընդունելիության փուլը հաղթահարող դիմում:
Ժամանակակից թվային հասարակությունում ապրող «օգտատերերի» համար Շտեմարանը մատչելի, հասանելի և «հասկանալի» դարձնելու նպատակով, առաջին անգամ հայրենական պրակտիկայում դատական ակտերի Շտեմարանը կազմվել է օգտագործելով ժամանակակից թվային տեխնոլոգիաների գործիքակազմը` ներդնելով յուրաքանչյուր որոշմանը համապատասխանող QR կոդ, ինչը հնարավորություն կտա, առանց որոնման համակարգերի վրա լրացուցիչ ժամանակ ծախսելու, միանգամից անցում կատարել հետաքրքրող որոշման պաշտոնական տեքստի ամբողջական տարբերակին:
Տեղեկացնենք, որ Շտեմարանը նախատեսված չէ վաճառքի համար։ Մասնագիտական հանրության, ՀՀ սահմանադրական իրավունք ուսումնասիրող գիտնականների, ուսանողների և հետազոտողների համար Շտեմարանը հասանելի կլինի Հանրապետության պետական մարմինների և ուսումնական հաստատությունների գրադարաններում։
4 օգոստոսի 2026թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(123) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
8 հուլիսի 2026թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
4 հուլիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
26 հունիսի 2026թ.
«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ
26 հունիսի 2026թ.
««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ
1 հուլիսի 2026թ.
ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: