ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
2024 թվականի նոյեմբերի 14-15-ը Երևանում կայացել է «Սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքը» խորագրով երկօրյա բարձր մակարդակի միջազգային համաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ Սահմանադրական դատարանի, Վենետիկի հանձնաժողովի և Եվրոպայի խորհրդի «Աջակցություն սահմանադրական արդարադատության զարգացմանը Հայաստանում՝ եվրոպական չափանիշներին համապատասխան» ծրագրի համատեղ ջանքերով։
ՀՀ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը ողջունելով hամաժողովի մասնակիցներին, ընդգծել է սահմանադրական դատարանների որոշումների նկատմամբ հարգանքի կարևորությունը ժողովրդավարական հասարակության կայացման գործում:
Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Վենետիկի հանձնաժողովի փոխնախագահ, Նիդերլանդների Գերագույն դատարանի դատավոր Մարտին Քայերը և Վենետիկի հանձնաժողովի գլխավոր քարտուղար Սիմոնա Գրանատա Մենգինին։
Համաժողովի ընթացքում կայացել են չորս հիմնական պանելային քննարկումներ՝
1. Սահմանադրական դատարանների որոշումները որպես կամուրջ մարդու իրավունքների ներպետական և միջազգային իրավական համակարգերի միջև
2. Սահմանադրական դատարանի որոշումների կատարման եղանակները Եվրոպայում
3. Սահմանադրական վերահսկողություն և իրավունքի գերակայություն
4. Սահմանադրական դատարանների որոշումների ընկալումը և քննադատությունը ԶԼՄ-ների և սոցիալական մեդիայի համատեքստում
Ելույթներով և զեկույցներով հանդես են եկել`
• Քրիստոֆ Գրաբենվարթեր - Ավստրիայի Սահմանադրական դատարանի նախագահ, Վենետիկի հանձնաժողովի անդամ, Վենետիկի հանձնաժողովի Սահմանադրական արդարադատության ենթահանձնաժողովի նախագահ, Սահմանադրական արդարադատության միացյալ խորհրդի (ՍԱՄԽ) համանախագահ
• Արմեն Հարությունյան - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավոր
• Դուրո Սեսա - Խորվաթիայի Հանրապետության Գերագույն դատարանի դատավոր: Դատավորների միջազգային միության նախագահ, Եվրոպական դատավորների խորհրդատվական խորհրդի նախկին նախագահ
• Նիկոս Կ. Ալիվիզատոս - Վենետիկի հանձնաժողովի անդամ Հունաստանից, Աթենքի համալսարանի սահմանադրական իրավունքի պատվավոր պրոֆեսոր
• Վահե Գրիգորյան - Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի փոխնախագահ
• Վալենտին Գեորգիև - Բուլղարիայի Սահմանադրական դատարանի գլխավոր քարտուղար, Սահմանադրական արդարադատության միացյալ խորհրդի համանախագահ
• Իվո Պիլվինգ - Էստոնիայի Գերագույն դատարանի Վարչական իրավունքի պալատի նախագահ
• Նախարին Մեկտրայրաթ - Թաիլանդի Թագավորության Սահմանադրական դատարանի նախագահ
• Լիլիթ Թադևոսյան – Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ
• Սրբուհի Գալյան - Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար
• Սերհի Հոլովատի - Վենետիկի հանձնաժողովի անդամ Ուկրաինայից, Ուկրաինայի Սահմանադրական դատարանի նախկին դատավոր
• Դավիթ Խաչատուրյան - Վենետիկի հանձնաժողովի փոխարինող անդամ Հայաստանից, Սահմանադրական դատարանի դատավոր
• Այգուլ Կիդիրբաևա - Ղազախստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավոր
• Լիլիթ Դանեղյան - Համագործակցության ծրագրերի բաժնի փոխտնօրեն, Մարդու իրավունքների, արդարադատության և իրավական համագործակցության չափանիշների իրականացման վարչություն, Եվրոպայի խորհուրդ
• Աննա Մարիա Լեչիս Կոկո Օրտու - Բորդոյի համալսարանի գիտությունների հանրային իրավունքի դոցենտ
• Դարիան Պավլի - Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Ալբանիայի դատավոր
• Վլադիմիր Վարդանյան - Վենետիկի հանձնաժողովի անդամ Հայաստանից, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի անդամ
• Մոլլի Քուել - լրագրող, ավագ իրավական թղթակից, դատարանի լրատվական ծառայություն Հաագայում
Համաժողովի նպատակն էր ուսումնասիրել և քննարկել միջազգային լավագույն փորձը, զարգացնել միջդատական երկխոսությունը և գտնել արդյունավետ լուծումներ՝ սահմանադրական դատարանների որոշումների հարգման և կատարման ապահովման համար: Համաժողովն ամփոփվել է եզրափակիչ նիստով։
Միջազգային համաժողովի պատվիրակները և հյուրերը Երևանում այցելել են Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի Մատենադարան, ծանոթացել են հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։ Համաժողովի հյուրերն՝ առանձին խմբերով, այցելել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, ծանոթացել Մայր տաճարի թանգարանում պահվող սրբազան մասունքներին և կրոնական արվեստի ուրույն նմուշներին, ինչպես նաև՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։
Տեղեկատվություն. Համաժողովում ներկայացված հասանելի զեկույցները և ելույթները կհրապարակվեն Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքում (https://www.concourt.am/) և ՀՀ ՍԴ Տեղեկագրում։
20 դեկտեմբերի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՎԻԼՆԵԹԻՆ
2 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ
19 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ
29 նոյեմբերի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: