ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԾԱՂԿԱՁՈՐՈՒՄ
2022 թվականի մարտի 4-ին Ծաղկաձորում մեկնարկել է «Սահմանադրության անմիջական կիրառման և դատարանների կողմից Սահմանադրական դատարան դիմելու մեթոդաբանական առանձնահատկությունները» խորագրով երկօրյա աշխատաժողովը: Միջոցառումը կազմակերպվել է Սահմանադրական դատարանի նախաձեռնությամբ՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ղեկավարությամբ Կոնսորցիումի կողմից իրականացվող «Արդարադատության համակարգի ամրապնդման» ծրագրի շրջանակներում: Երկօրյա աշխատաժողովին մասնակցում են Սահմանադրական դատարանի, Վճռաբեկ դատարանի և այլ ատյանների դատավորներ, ինչպես նաև Սահմանադրական դատարանի աշխատակազմի ներկայացուցիչներ:
Իր բացման խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին նմանձևաչափով միջոցառման կազմակերպմանը աջակցելու համար: Անդրադառնալով աշխատաժողովի քննարկման թեմաներին՝ Արման Դիլանյանը վստահություն է հայտնել, որ ընտրված աշխատանքային ձևաչափը ստեղծում է լավ հարթակ՝ արդյունավետ մասնագիտական քննարկումներ ու կարծիքների փոխանակում իրականացնելու համար։
Հայաստանում «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավար Փիթեր Գյորթլերն իր բացման խոսքում ողջունել է միջոցառման մասնակիցներին` շնորհակալություն հայտնելով նման ներկայացուցչական մասնակցություն ապահովելու համար։
Երկօրյա սեմինարի ընթացքում քննարկվելու են սահմանադրական նորմերի անմիջական կիրառման մեթոդաբանական և Սահմանադրության մեկնաբանության մեթոդաբանական առանձնահատկությունները, Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումների իրացման մեթոդաբանական առանձնահատկությունները և դատարանների կողմից Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումներին առաջադրվող պահանջները և դրան առնչվող միջազգային փորձը։
22 սեպտեմբերի 2023թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
18 սեպտեմբերի 2023թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(110) 2023 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
15 սեպտեմբերի 2023թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
14 սեպտեմբերի 2023թ.
ՍԴ-ԱՄՆ ՄԶԳ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: