ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎ ՄՈԼԴՈՎԱՅՈՒՄ
Ս.թ. փետրվարի 19-ից 20-ը սահմանադրական դատարանի դատավոր Արաիկ Թունյանը մասնակցեց Մոլդովայի Հանրապետության սահմանադրական դատարանի հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ կազմակերպված «Սահմանադրական արդարադատություն և հանրության արձագանքը. երբ Սահմանադրական դատարանների որոշումները չեն համընկնում հասարակության մեծամասնության կարծիքին» խորագրով միջազգային խորհրդաժողովի աշխատանքներին:
Խորհրդաժողովի աշխատանքներին մասնակցում էին Մոլդովայի Հանրապետության քաղաքական և դատաիրավական ոլորտների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ինչպես նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Բալթյան և Արևելյան Եվրոպայի 14 երկրների գործընկեր դատարանների ներկայացուցիչներ ու մասնակիցներ ակադեմիական-համալսարանական ոլորտից: Խորհրդաժողովի ընթացքում ողջույնի խոսքով հանդես եկան Մոլդովայի Հանրապետության նախագահ Իգոր Դոդոնը, սահմանադրական դատարանի նախագահ Վլադիմիր Ցուրկանը, ինչպես նաև Վենետիկի Հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն:
Խորհրդաժողովի շրջանակներում Մոլդովայի սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ պարոն Վլադիմիր Ցուրկանը նախաձեռնել էր նաև քաղաքավարության հանդիպումներ օտարերկրյա պատվիրակությունների ղեկավարների հետ: Դատավոր Արաիկ Թունյանի և պարոն Ցուրկանի միջև տեղի ունեցած առանձնազրույցի ընթացքում քննարկվեցին Հայաստանի և Մոլդովայի սահմանադրական դատարանների միջև հետագա համագործակցության հարցեր, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի կողմից առաջիկայում կազմակերպվելիք միջազգային խորհրդաժողովին Մոլդովայի սահմանադրական դատարանի պատվիրակության մասնակցության հետ կապված մանրամասներ:
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: