Top.Mail.Ru
9 հոկտեմբերի 2019թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼԵԼ Է ԼԵՎ ՏՈԼՍՏՈՅԻ ԱՆՎԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՆ

2019 թվականի հոկտեմբերի 8-ին Լև Տոլստոյի անվան հիմնական դպրոցի մի խումբ աշակերտներ այցելել են Սահմանադրական դատարան: Դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց են կատարել դատարանում։ Շրջայցի ընթացքում նրանց է ցուցադրվել դատարանում պահպանվող Սահմանադրության բնօրինակը, այնուհետև աշխատակազմի ղեկավարի ուղեկցությամբ աշակերտները հյուրընկալվել են նիստերի դահլիճում, որտեղ ծանոթացել են դատարանի կողմից ընդունվող որոշումների և նիստերի անցկացման ընթացակարգերին:
Այցի շրջանակներում աշակերտների հետ հանդիպում-քննարկում է ունեցել նաև Սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը: Հանդիպման ընթացքում տիկին Գյուլումյանը ներկայացրել է Սահմանադրության էությունը, նպատակներն ու նշանակությունը, ինչպես նաև՝ Սահմանադրական դատարանի լիազորությունների շրջանակը:
Տիկին Գյուլումյանը կարևորել է Սահմանադրական դատարանի ընդունած որոշումների դերը 2015 թվականի Սահմանադրությամբ ամրագրված դրույթներում, ինչպես նաև Սահմանադրության միջոցով իշխանությունների տարանջատման սկզբունքի ապահովման նշանակությունը, ներկայացրել է դատարանների անկախության կարևորությունը ժողովրդավարության իրացման հարցում: ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը պատասխանել է նաև աշակերտներն հուզող հարցերին։