ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵԽ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԻՆ
2022 թվականի նոյեմբերի 29-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի կողմից իրականացվող՝ «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի Ղեկավար հանձնաժողովի նիստին:
Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը նշել է, որ վերջին երկու տարվա ընթացքում Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ձևավորվել է որակապես նոր, ընդգրկուն ու անչափ արդյունավետ երկխոսություն, որն իր բնույթով օրինակելի ու ուղենիշային է: Սահմանադրական դատարանի նախագահը շնորհակալություն է հայտնել եվրոպացի գործընկերներին Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թթ. «Գործողությունների ծրագրի» շրջանակներում Հայաստանի արդարադատության համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերված աջակցութան համար: Անդրադառնալով Սահմանադրական դատարանում ներկայումս իրականացվող ինստիտուցիոնալ բարեփոխումերին՝ Արման Դիլանյանը հույս է հայտնել, որ Եվրոպայի խորհրդի կողմից Սահմանադրական դատարանի հետ համատեղ իրականացվող ծրագրերը կարևորագույն նշանակություն կունենան մեր երկրում դատական իշխանության անկախության երաշխավորման, ժողովրդավարության անշրջելիության ապահովման և այդ նպատակով իրավունքի գերակայության ամրապնդման և պետական ինստիտուտների բարեփոխման համար:
Ղեկավար նիստի բացման արարողությանը ողջույնի խոսքերով հանդես են եկել նաև Արդարադատության նախարարի պարտականությունները կատարող Գրիգոր Մինասյանը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը, Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանը և Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը:
10 հունվարի 2023թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
31 դեկտեմբերի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
28 դեկտեմբերի 2022թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
20 դեկտեմբերի 2022թ.
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(106) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1/1(105/1) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԵՎ ՀՈՎԱԿԻՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
15 դեկտեմբերի 2022թ.
«ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: