ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ԼՈՒՍԱՆԿԱՐՉԱԿԱՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ
2022 թվականի դեկտեմբերի 10-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը մասնակցել է Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված լուսանկարչական ցուցադրությանը: Իր ողջույնի խոսքում Արման Դիլանյանը շեշտել է, որ այս օրը նշանավորող և բազում իրավական փաստաթղթերի հիմք դարձած Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը կյանքի է կոչվում նաև նմանօրինակ միջոցառումների, պետական հաստատությունների ու քաղաքացիական հասարակության կողմից համատեղ իրականացվող տարբեր իրավական ծրագրերի միջոցով՝ բարձրացնելով հանրության իրավագիտակցությունն ու մարդու իրավունքների հարցերի նկատմամբ զգայունությունը։ Բացման արարողությանը ողջույնի խոսքով է հանդես եկել նաև Հայաստանի Հանրապետություն Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը և «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի ղեկավար Գայանե Աբրահամյանը:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել նաև «Լրագրողները՝ հանուն իրավունքների» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի շրջանակներում Բարձր դատարանի նախագահը «Հատուկ մրցանակ» անվանակարգում հուշանվեր ու հավաստագիր է հանձնել վավերագրող-լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանին:
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: