Top.Mail.Ru
8 մայիսի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻՆ

2023 թվականի մայիսի 3-5-ը Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը և Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը եռօրյա աշխատանքային այցով մեկնել են Բեռլին՝ մասնակցելու «Կլիմայի փոփոխությունը որպես մարտահրավեր սահմանադրական իրավունքի և սահմանադրական դատարանների համար» խորագրով համագումարին։ 

Եվրոպայի սահմանադրական դատարանների նախագահների համագումարը, որին մասնակցել են նաև Եվրոպական միության արդարադատության դատարանի նախագահ Կոեն Լենաերթսը և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Շիոֆրա Օ’Լիրին, կազմակերպվել է Գերմանիայի Դաշնային սահմանադրական դատարանի կողմից։ 

Աշխատանքային նիստերն ընթացել են երեք տարբեր օրակարգերի շուրջ՝ «Կլիմայի վերաբերյալ գործերով սահմանադրական դատարաններ դիմելը»,  «Սահմանադրական պատասխանատվություն. պատճառայնություն, պաշտպանության պարտականություններ, ազատություններ» և «Սահմանադրական դատարանների ներուժը կլիմայի փոփոխության դեմ պայքարում. նրանց հնարավորություններն ու սահմանափոկումները քաղաքական գործընթացում» խորագրերով։ 

Համագումարի մասնակիցներին Բելվյու ամրոցում հյուրընկալել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը։  

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 մայիսի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 ապրիլի 2025թ.

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

23 ապրիլի 2025թ.

ՍԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

11 մարտի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 փետրվարի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ