Top.Mail.Ru
23 հոկտեմբերի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑ Է ԻՐԱԿԱՆԱՑՐԵԼ ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

2023 թվականի հոկտեմբերի 13-ին Սահմանադրական դատարանի  նախագահ Արման Դիլանյանը Ստրասբուրգում մասնակցել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 16-րդ արձանագրության ուժի մեջ մտնելու հնգամյակի առթիվ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կազմակերպված աշխատաժողովին։
«Դատական երկխոսություն՝ 16-րդ արձանագրությամբ նախատեսված խորհրդատվական կարծիքի մեխանիզմի միջոցով» խորագիրը կրող միջազգային աշխատաժողովը համախմբել է Եվրոպայի խորհրդի բոլոր անդամ պետությունների ազգային Բարձր դատարանների նախագահներին և մշտական ներկայացուցիչներին:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել է 16-րդ արձանագրության դերը Սահմանադրությունների և Բարձր դատարանների զարգացման գործում, ինչպես նաև՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմի կիրառումը ազգային դատարանի և Ստրասբուրգի դատարանի տեսանկյունից։ Նիստի մասնակիցները կիսվել են մեխանիզմի կիրառման իրենց փորձով:  

Կոնվենցիայի 16-րդ արձանագրությամբ առաջարկվող խորհրդատվական կարծիքը գործիք է, որի միջոցով ներպետական դատարանները հաղորդակցվում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) հետ։ 

Ծանոթագրություն. Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (Կոնվենցիա) 16-րդ արձանագրությամբ ներդրված՝ խորհրդատվական կարծիքի մեխանիզմը չի պարտադրում կողմերին ենթարկվել խորհրդատվական կարծիքում նշված առաջարկություններին և չի ստեղծում հնարավոր վտանգ ներպետական օրենսդրությունների համար։

Կոնվենցիայի 16-րդ արձանագրությունը վավերացրել է 22 պետություն։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

5 մայիսի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՍԵՐԲԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

27 ապրիլի 2025թ.

ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

23 ապրիլի 2025թ.

ՍԴ ՓՈԽՆԱԽԱԳԱՀ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՏԱԼԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

3 ապրիլի 2025թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

11 մարտի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

25 փետրվարի 2025թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

24 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

21 փետրվարի 2025թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ