ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2022 թվականի ապրիլի 28-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է 2021 թվականին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակությանը, որի կազմում էին ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին, ընտրական նորարարական տեխնոլոգիաների հարցերով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գլխավոր խորհրդատու Վլադիմիր Միսևը և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրական հարցերով խորհրդատու Մունյիկվա Համազիրիպին:
Ողջունելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներին՝ Արման Դիլանյանը նշել է, որ Սահմանադրական դատարանը մեծապես արժևորում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի գործունեությունը՝ հաշվի առնելով կազմակերպության կարևոր դերակատարումը ԵԱՀԿ տարածքում տեղի ունեցող ժողովրդավարական ու իրավական գործընթացներում։
Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը պատասխանել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ պատվիրակության անդամներին հետաքրքրող հարցերին:
31 հուլիսի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՀՐԱԺԵՇՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ-ՈՒՄ ԻՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՎԱՏԱՐՄԱՏԱՐԻ ՀԵՏ
5 հուլիսի 2025թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ 30-ԱՄՅԱԿԻ ԱՌԹԻՎ
8 հուլիսի 2025թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐ ԱՐՏԱԿ ԶԵՅՆԱԼՅԱՆԻՆ
5 հուլիսի 2025թ.
ՀՈՒԼԻՍԻ 5-Ը ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇՆԵՐԻ ՕՐՆ Է
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: