Top.Mail.Ru
22 դեկտեմբերի 2021թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻՆ

2021 թվականի դեկտեմբերի 21-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը տարեվերջյան հանդիպում է ունեցել Հայ-ռուսական համալսարանի՝ իրավունքի և քաղաքականության ինստիտուտի իրավագիտության բաժնի ուսանողների հետ:

Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողների հետ հանդիպման ընթացքում պատասխանել է նրանց հարցերին, որոնք մասնավորապես վերաբերել են սահմանադրական արդարադատությանը, Սահմանադրական դատարանի լիազորություններին, Բարձր դատարանի միջազգային կապերին և ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումներին, դատական իշխանության դերակատարմանը պետական կառավարման համակարգում և երկրում իրավական ու սահմանադրական մշակույթի զարգացման հեռանկարներին:
Արման Դիլանյանը երիտասարդներին հորդորել է իրենց առջև ավելի հավակնոտ նպատակներ դնել, լինել լայնախոհ և ապագայում համալսարանական գիտելիքները ծառայեցնել ի նպաստի Հայաստանի Հանրապետության: