ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
2025 թվականի փետրվարի 3-ին և 20-ին Սահմանադրական դատարան են այցելել ՄԻՊ նախաձեռնությամբ իրականացվող Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի ունկնդիրները և Վանաձորի Հ․ Թումնայանի անվան պետական համալսարանի ուսանողները, որոնց ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը։ Բարձր դատարանի նախագահը ներկայացրել է Սահմանադրական դատարանի կառուցվածքը, գործունեության առանձնահատկությունները, կառույցի դերն ու առաքելությունը Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգում։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակներում ՍԴ նախագահը պատասխանել է ուսանողներին հետարքրքող մի շարք մասնագիտական հարցերի։ Մարդու իրավունքների ձմեռային դպրոցի ունկնդիրների խնդրանքով անդրադարձ է կատարվել մասնավորապես Սահմանադրական դատարանի և Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի համագործակցության առանձնահատկություններին։ Հանդիպման ավարտին Սահմանադրական դատարանի նախագահն ուսանողներին հորդորել ցուցաբերել բարձր առաջադիմություն, հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհը հարթել բացառապես գիտելիքների միջոցով և մասնագիտական ձեռքբերումները ծառայեցնել ի նպաստ մեր հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության:
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: