ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ԺԱՆ ՄՈՆԵԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
2024 թվականի մարտի 12-ին ՀՀ Սահմանադրական դատարանում հյուրընկալվել են Ժան Մոնեի ձմեռային դպրոցի «ԵՄ արտաքին հարաբերությունները աշխարհաքաղաքական տուրբուլենտության ժամանակաշրջանում. Հարավային Կովկասի օրինակը» դասընթացի մասնակցները։ Եվրասիա միջազգային համալսարանի նախաձեռնությամբ կազմակերպված այցի ընթացքում ուսանողներին ընդունել է ՍԴ դատավոր, փոխնախագահ Վահե Գրիգորյանը։ Միջոցառմանը մասնակցել են Օքսֆորդի, Հումբոլդտի, Հայդելբերգի, Պասաուի, Քենթի, Մարբուրգի, Ֆրայբուրգի և Եվրասիա միջազգային համալսարանի ավելի քան երեսուն ուսանողներ։ Եվրոպական առաջատար համալսարանների ուսանողների հետ հանդիպմանը ՍԴ փոխնախագահ Վահե Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական արդարադատության էվոլյուցիան։ Պարոն Գրիգորյանն ուսանողներին ծանոթացրել է Բարձր դատարանի գործունեության առանձնահատկություններին, նախադեպային իրավունքի վերջին զարգացումներին, դրա փաստարկման մեթոդաբանությանը: Միջազգային ձմեռային դպրոցի մասնակիցների հետ քննարկվել են Հայաստանի իրավական համակարգում եվրոպական չափանիշների և հիմնարար իրավական արժեքների ներդրման գործընթացները, ինչպես նաև ուսանողներին հետաքրքրող մի շարք մասնագիտական հարցեր։
3 ապրիլի 2025թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀՀ-ՈՒՄ ԻԻՀ ԴԵՍՊԱՆԻՆ
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: