Top.Mail.Ru
11 սեպտեմբերի 2023թ.

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԴԱՍԸՆԹԱՑ՝ ԻՐԱՎԱԿԱՆ ԹԵՄԱՆԵՐ ԼՈՒՍԱԲԱՆՈՂ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի՝ Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ և «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության գործընկերությամբ իրականացվող  «Աջակցություն Սահմանադրական դատարանի ինստիտուցիոնալ բարեփոխումներին» ծրագրի շրջանակներում Սահմանադրական դատարանում տեղի է ունեցել «Սահմանադրական դատարանի գործունեության լուսաբանման  առանձնահատկությունները» թեմայով վերապատրաստման դասընթաց, որին մասնակցել են տարբեր ԶԼՄ-ների իրավական թեմաներ լուսաբանող լրագրողներ։  
Դասընթացի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել Սահմանադրական դատարանի փոխնախագահ պրն Վ. Գրիգորյանը, Հայաստանում Նիդերլանդների թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պրն Ն. Սխերմերսը  և  «Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ տկն Լ. Հակոբյանը։  

Սահմանադրական դատարանի փոխնախագահը, ողջունելով սեմինարի մասնակիցներին, նշել է, որ լրատվամիջոցների հետ համագործակցության այս ձևաչափը հնարավորություն է տալիս օժանդակել իրավական ոլորտը լուսաբանող լրագրողներին՝ առավել արդյունավետ լուսաբանելու ոչ միայն Սահմանադրական դատարանի գործունեությունը, այլև՝ իրավական ոլորտի խնդիրներն՝ ընդհանրապես։ 

Դեսպան Սխերմերսը բարձր է գնահատել լրատվամիջոցների հետ արդյունավետ համագործակցությանն ուղղված նախաձեռնությունը, կարևորելով դրա շարունակականությունը։ 

«Իրավունքի Եվրոպա միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Լուսինե Հակոբյանի խոսքով նման գիտելիքահեն միջոցառումները հնարավորություն են ընձեռում ամրապնդել պատասխանատու լրագրության գաղափարը, ինչպես նաև նպաստել պետական կառավարման մարմինների հանրային հաշվետվողականության բարձրացմանը։ 

Մեկնարկի պաշտոնական արարողությունից հետո, տեղի են ունեցել  երկու թեմատիկ դասընթացներ՝ Սահմանադրական դատարանի փոխնախագահ պրն Վ․ Գրիգորյանի և աշխատակազմի ղեկավար պրն Ս․ Առաքելյանի բանախոսությամբ։ 

Նորություններ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 օգոստոսի 2026թ.

«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(123) 2026 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

8 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԻԵԴ-Ի` ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ԽՈՐՀՐԴԻ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

4 հուլիսի 2026թ.

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՆՈՐ ՈՒԺ» ՌԵՖՈՐՄԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՀԱՆՈՒՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

«ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ԹԵՎԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

26 հունիսի 2026թ.

««ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔԻ ԴԻՄՈՒՄ

ՑՈՒՑԱԴՐԵԼ

1 հուլիսի 2026թ.

ՍԴ ՆԻՍՏԸ ՈՒՂԻՂ