ՍԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ Ն.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ ՄԻԵԴ-ՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԲԱՐՁՐ ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՑԱՆՑԻ ՅՈԹԵՐՈՐԴ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ
2024 թվականի հունիսի 6-7-ը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում կայացել է Բարձր դատարանների ցանցի յոթերորդ համաժողովը, որին՝ ՄԻԵԴ նախագահի հրավերով, մասնակցել է ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից Բարձր դատարանների ցանցի համակարգող, ՍԴ նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը։
Ստրասբուրգում կայացած Բարձր դատարանների ցանցի յոթերորդ համաժողովը ներառել է նախադեպային իրավունքի վերաբերյալ մեկ նիստ՝ «Ազգային դատարանները և կլիմայի փոփոխության մարտահրավերների վերաբերյալ դատավարությունները» թեմայով, ինչպես նաև աշխատանքային խմբերի քննարկում՝ «Դատական հաղորդակցության ռազմավարություններ. ժամանակակից մարտահրավերներ» թեմայով, որի շրջանակներում Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական Նաիրա Հովհաննիսյանը ներկայացրել է Սահմանադրական դատարանի արտաքին հաղորդակցության ռազմավարությունը, այս ոլորտում իրականացվող բարեփոխումները, որոնք ուղղված են դատարանի գործունեության թափանցիկության և դատարանի նկատմամբ հանրային վստահության բարձրացմանը:
Համաժողովը կայացել է «Սուբսիդիարության ընդլայնում. աջակցություն ՄԻԵԴ-ի գիտելիքի փոխանակմանը և վերադաս դատարանների երկխոսությանը» (Սուբսիդիարության նախագիծ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի քարտուղարության և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության համատեղ ծրագրի շրջանակներում:
Բարձր դատարանների ցանցը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից ստեղծվել է 2015 թվականին` ազգային բարձր դատարանների առաջադեմ փորձի, կոնվենցիոն նախադեպային իրավունքի և հարակից հարցերի վերաբերյալ գիտելիքների փոխանակման միջոցով Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Կոնվենցիայի իմպլեմենտացիային նպաստելու նպատակով:
11 մարտի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 5(117) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
25 փետրվարի 2025թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 4(116) 2024 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
24 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՄԻՊ ՁՄԵՌԱՅԻՆ ԴՊՐՈՑԻ ՈՒՆԿՆԴԻՐՆԵՐՆ ԵՎ ՎԱՆԱՁՈՐԻ Հ․ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ԱՆՎ․ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: