ՍԴ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵԱՏՄ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2024 թվականի հոկտեմբերի 2-ին Սահնամադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նաև ԵԱՏՄ դատարանի դատավորներ Էռնա Հայրիյանը և Արաիկ Թունյանը։
Ողջունելով հյուրերին ՍԴ նախագահ Արման Դիլանյանը շնորհավորել է գործընկերներին ԵԱՏՄ դատարանի հիմնադրման տասնամյակի կապակցությամբ։ ՀՀ Բարձր դատարանի նախագահը նշել է, որ ԵԱՏՄ դատական մարմինն այս ընթացքում բավական բարդ ճանապարհ է անցել և արդեն իսկ ապացուցել իր կենսունակությունը՝ իրեն վերապահվող իրավասության շրջանակներում առանցքային դեր ստանձնելով ԵԱՏՄ անդամ պետությունների կողմից Եվրասիական տնտեսական միության իրավունքի միատեսակ կիրառումն ապահովելու, ինչպես նաև՝ կողմերի փոխշահավետ համագործակցության, իրավահավասարության, շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանման գործում։
ԵԱՏՄ դատարանի նախագահ Ալեքսեյ Դրոնովը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ իրենց նպատակն է իրավական ամուր հենք ապահովել անդամ պետությունների տնտեսությունների կայուն և բազմակողմանի արդիականացման, ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման համար՝ ի նպաստ դրանց բնակչության կենսամակարդակի բարձրացման։
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է մասնագիտական փորձի փոխանակումը։ Քննարկվել է այդ նպատակով երկկողմ և բազմակողմ հարթակների ստեղծման հնարավորությունը՝ ինչպես առկա, այնպես էլ՝ հեռակա ձևաչափերով։ Կողմերն ընդգծել են, որ մասնագիտական և ակադեմիական շրջանակների պրոֆեսիոնալների համագործակցությունը մեծապես կնպաստի ԵԱՏՄ շրջանակներում և՛ Միության դատարանի, և՛ Ազգային դատարանների գործունեության արդյունավետության բարձրացմանը։
12 փետրվարի 2025թ.
Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1766 որոշման վերաբերյալ
11 փետրվարի 2025թ.
ՀԱՂՈՐԴՈՒՄ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 2024 Թ. ԸՆԴՈՒՆԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԻՃԱԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
29 հունվարի 2025թ.
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
27 հունվարի 2025թ.
Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1729 որոշման վերաբերյալ
20 դեկտեմբերի 2024թ.
Պարզաբանումներ Սահմանադրական դատարանի 1691 որոշման վերաբերյալ
3 հուլիսի 2023թ.
Սահմանադրական դատարանի 2023թ. ՍԴՈ-1680 որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ
24 հունվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
24 հունվարի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
20 դեկտեմբերի 2024թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄ
5 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ՍԻՎԻԼՆԵԹԻՆ
2 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ FACTOR TV-ԻՆ
19 դեկտեմբերի 2024թ.
ՍԴ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԵՐԱԳՈՒՅՆ (ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ) ԴԱՏԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԱՌԱՋԻՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԻՍՏԻՆ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: