ԹԵՄԱՏԻԿ ՔՆՆԱՐԿՈՒՄ ՆՎԻՐՎԱԾ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՆ
Ս.թ. մայիսի 22-ին ՀՀ սահմանադրական դատարանի և Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) համագործակցության շրջանակներում Սահմանադրական դատարանի գրադարանում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր դոկտոր, պրոֆեսոր Միխայել Այխբերգերի և Գերմանիայի դաշնային գերագույն վարչական դատարանի նախագահող` դոկտոր, պրոֆեսոր Ռյուդիգեր Ռուբելի հետ: Քննարկման գլխավոր թեման էր սեփականության իրավունքը, մասնավորապես անդրադարձ կատարվեց Գերմանիայի Սահմանադրության 14-րդ հոդվածի (սեփականության իրավունք) դոգմատիկային ըստ Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանի:
Քննարկմանը մասնակցում էին Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, ՍԴ դատավորներ և ՍԴ աշխատակազմի ներկայացուցիչներ: Իր ողջույնի խոսքում Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը կարևորեց նմանատիպ թեմատիկ ոլորտային քննարկումների կազմակերպումը և հույս հայտնեց, որ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության հետ համագործակցությունը կկրի շարունակական և փոխադարձ շահավետ բնույթ:
Հանդիպման ընթացքոում ծավալվեց ակտիվ քննարկում հարց ու պատասխանի տեսքով:
24 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
21 հունիսի 2026թ.
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
19 հունիսի 2026թ.
ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
5 հունիսի 2026թ.
ԿԱՅԱՑԱՎ «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԱՏԱԽԱՂ-ՄՐՑՈՒՅԹԸ»
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: