ԴԱՏԱՎՈՐ ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՀԱՐԱՎԱՖՐԻԿՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԹՈՂ ԴԱՏԱՎՈՐ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԱԼԲԻ ԶԱՔՍԻՆ
2022 թվականի սեպտեմբերի 5-ին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանն ընդունել է Հարավաֆրիկյան Հանրապետության սահմանադրական դատարանի պաշտոնաթող դատավոր, ճանաչված իրավապաշտպան, գրող և հրապարակախոս Ալբի Զաքսին, որը մասնավոր այցով գտնվում էր Հայաստանի Հանրապետությունում:
Ողջունելով հյուրին՝ Վահե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ալբի Զաքսին Բարձր դատարանի հանդեպ ցուցաբերված հետաքրքրության և այցելության համար` ընդգծելով նմանօրինակ անմիջական շփումների կարևորությունը սահմանադրական արդարադատության ոլորտում լավագույն փորձի փոխանակման համար: Նա նշել է, որ դատավոր Զաքսի՝ իր հայրենիքում ժողովրդավարության, մարդու ազատության և արժանապատվության համար մղած բեղուն, բայց վտանգավոր պայքարը, ինչպես նաև նրա դատական մեկնաբանությունները մարդու քաղաքական ազատությունների սահմանադրական դրույթների վերաբերյալ ներշնչանքի աղբյուր են եղել Հարավաֆրիկայն Հանրապետության սահմաններից դուրս շատ իրավապաշտպանների և դատավորների համար։ Իր հերթին դատավոր Զաքսը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարձր գնահատականի համար, նշել է, որ մեծ պատիվ է գտնվել Հայաստանում և հյուրընկալվել Հանրապետության Բարձր դատարանում:
Հանդիպման ընթացքում դատավորներ Վահե Գրիգորյանն ու Ալբի Զաքսն անդրադարձել են սահմանադրական ժողովրդավարության պաշտպանության և իրավունքի գերակայության ապահովման ոլորտում արդի զարգացումներին և մարտահրավերներին, ինչպես նաև մտքեր են փոխանակել այս ոլորտում ազգային բարձր դատարանների և միջազգային կազմակերպությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցերի շուրջ:
10 հունվարի 2023թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
31 դեկտեմբերի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
28 դեկտեմբերի 2022թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
20 դեկտեմբերի 2022թ.
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(106) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1/1(105/1) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԵՎ ՀՈՎԱԿԻՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
15 դեկտեմբերի 2022թ.
«ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: