ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ Է ԴԱՏԱԻՐԱՎԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ
2022 թվականի նոյեմբերի 24-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) տնօրենի տեղակալ, ծրագրերի ղեկավար Աննա Ռոկկատելլոյի ղեկավարած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը կարևորել է արդարադատության ոլորտում համակարգային բարեփոխումների իրականացումը և նշել, որ Սահմանադրական դատարանը հետևողական քայլեր է իրականացնում իր ներքին ինստիտուցիոնալ բարեփոխումների ուղղությամբ: Սահմանադրական դատարանի նախագահը, մասնավորապես, անդրադարձել է իրավունքի գերակայության ապահովման, ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների պաշտպանության ապահովման ուղղությամբ իրականացվող միջոցառումներին: Միաժամանակ Արման Դիլանյանը շեշտել է արդարադատության ոլորտի միջազգային փորձագետների և փորձագիտական մասնագիտացված կազմակերպությունների հետ համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունն ու լավագույն փորձի փոխանակումը:
Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի փորձագետները Բարձր դատարանի նախագահին են ներկայացրել իրենց կազմակերպության կողմից արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների փորձը, իրենց դիտարկումները Հայաստանում իրականացվող դատաիրավական բարեփոխումների և իրավունքի գերակայության ոլորտում ընթացող միջոցառումների վերաբերյալ: Աննա Ռոկկատելլոն ողջունել է Սահմանադրական դատարանի կողմից նախաձեռնած բարեփոխումները: Փորձագետները պատրաստակամություն են հայտնել համագործակցել Սահմանադրական դատարանի հետ և նպաստել մեր երկրի արդարադատության համակարգի արդիականացմանը:
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ «ՀԱՅԲՈՒՍԱԿ» ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
5 դեկտեմբերի 2025թ.
ԷԴԳԱՐ ՇԱԹԻՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
4 դեկտեմբերի 2025թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆՈՒՄ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում:
Սահմանադրական դատարանի պաշտոնական կայքի վերազինումը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող՝ ԱՄՆ ՄԶԳ Հայաստանի Արդարադատության ոլորտի աջակցության ծրագրի շրջանակում: Կայքի բովանդակության պատասխանատուն ՀՀ Սահմանադրական դատարանն է: Կայքում տեղ գտած տեսակետները պարտադիր չէ, որ արտացոլեն ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կամ Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության տեսակետները: