ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆԸ
2022 թվականի սեպտեմբերի 19-ին Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանն ընդունել է Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտին և Եվրոպայի խորհրդի իրավական բարեփոխումների և մարդու իրավունքների հարցերով համագործակցության ծրագրերի վարչության փոխտնօրեն Լիլիթ Դանեղյանին:
Ողջունելով հյուրերին՝ Արման Դիլանյանը կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2019-2022 թվականների «Գործողությունների ծրագիրը»՝ շնորհակալություն հայտնելով դրա շրջանակներում Հայաստանի արդարադատական համակարգին Եվրոպայի խորհրդի կողմից ցուցաբերված նշակալի աջակցութան համար: Իրենց հերթին Եվրոպայի խորհրդի ներկայացուցիչները վերահաստատել են կազմակերպության պատրաստակամությունը՝ շարունակելու համագործակցությունը Բարձր դատարանի հետ իրավունքի գերակայության, ժողովրդավարական արժեքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության ոլորտներում:
Անդրադառնալով Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծված լայնածավալ ագրեսիային՝ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը շեշտել է կողմերի միջև հավասարության նշան դնող հայտարարությունների անընդունելիությունը և կարևորել է միջազգային հանրության, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի ու դրա մասնագիտացված հաստատությունների կողմից Ադրբեջանի ագրեսիայի հստակ, միանշանակ ու հասցեական դատապարտումը:
Հանդիպման ընթացքում նաև երկուստեք կարևորվել է Սահմանադրական դատարանի և Եվրոպայի խորհրդի միջև ռազմավարական երկխոսության շարունակական զարգացումը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ուղղություններով:
10 հունվարի 2023թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
31 դեկտեմբերի 2022թ.
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԱՆ ԴԻԼԱՆՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁՆ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
28 դեկտեմբերի 2022թ.
Ի ԳԻՏՈՒԹՅՈՒՆ
20 դեկտեմբերի 2022թ.
ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆՆ ԸՆՏՐՎԵԼ Է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆՈՒՄ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 2(106) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
«ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ. ՏԵՂԵԿԱԳԻՐ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ 1/1(105/1) 2022 ՀԱՄԱՐԻ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱՐԲԵՐԱԿԸ
19 դեկտեմբերի 2022թ.
ՆՈՐԸՆՏԻՐ ԴԱՏԱՎՈՐՆԵՐ ՍԵԴԱ ՍԱՖԱՐՅԱՆԸ ԵՎ ՀՈՎԱԿԻՄ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԵՑԻՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻՆ
15 դեկտեմբերի 2022թ.
«ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ» ԳՐՔԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքն ստեղծվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից՝ Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ II) ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի վեբկայքում ներկայացված տեսակետները որևէ պարագայում չեն կարող համարվել Եվրոպական միության և/կամ Եվրոպայի խորհրդի պաշտոնական տեսակետի արտահայտում: